Lag structure

ՏԱԽ կառավարման խորհուրդը համարվում է խմբի ղեկավար մարմինը, քննարկում և որոշումներ է կայացնում ՏԱԽ-ի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են ՏԱԽ-ի Ընդհանուր ժողովի իրավասությունների մեջ, որոշում է կայացնում ՏԱԽ-ի անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ:

Քննարկում և հաստատում է ՏԱԽ-ի կայունության և ֆինանսական պլանը, մոնիթորինգային  ծրագիրը,  տեսանելիության  պլանը, շահերի բախման և էթիկայի ներքին կանոնակարգը, գործուղումների, հաշվապահական հաշվառման և գնումների քաղաքականությունները և  այլ կորպորատիվ փաստաթղթեր, ՏԱԽ-ի անունից ընդունում և հանդես է գալիս հայտարարություններով, հաշվետվություններով, կոչերով և դիտարկումներով:
Կառավարման խորհուրդը ղեկավարում է քարտուղարը:

Koryun Sumbulyan

Կորյուն Սումբուլյան

Խորհրդի քարտուղար

Armine Xasikyan

Արմինե Խասիկյան

Խորհրդի անդամ

Andranik Margaryan

Անդրանիկ Մարգարյան

Խորհրդի անդամ

Ira Poghosyan

Իռա Պողոսյան

Խորհրդի անդամ

Tigran Hakobyan

Տիգրան Հակոբյան

Խորհրդի անդամ

Samvel Gabrielyan

Սամվել Գաբրիելյան

Խորհրդի անդամ

Hovhannes Salnazaryan

Հովհաննես Սալնազարյան

Խորհրդի անդամ

Rima Amiryan

Ռիմա Ամիրյան

Խորհրդի անդամ

Norayr Mkrtchyan

Նորայր Մկրտչյան

Խորհրդի անդամ

Վերստուգող հանձնաժողովը մշտադիտարկում է ՏԱԽ-ի գործունեությունը, ներառյալ՝ վերահսկողություն է իրականացնում քարտուղարության և կառավարման խորհրդի կողմից ՏԱԽ-ի միջոցների օգտագործման նկատմամբ։

Վերստուգող հանձնաժողովը կազմված է 3 անդամից, որոնք միառժամանակ չեն կարող լինել ՏԱԽ-ի այլ մարմնի անդամ։

Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն են՝

Norayr Poghosyan

Նորայր Պողոսյան

Վերստուգիչ հանձնաժողովի անդամ

Mariam Margaryan

Մարիամ Մարգարյանն

Վերստուգիչ հանձնաժողովի անդամ

Gohar Hovhannisyan

Գոհար Հովհաննիսյան

Վերստուգիչ հանձնաժողովի անդամ

Կրթության զարգացման աշխատանքային խմբի գործառույթն է նպաստել Ռազմավարությունից բխող ոլորտային նպատակների իրագործմանը, վեր հանել ոլորտի կարիքները և հանդես գալ դրանց լուծմանը նպաստող համայնքային ծրագրերով։

Գյուղատնտեսության զարգացման աշխատանքային խմբի գործառույթն է նպաստել Ռազմավարությունից բխող ոլորտային նպատակների իրագործմանը, վեր հանել ոլորտի կարիքները և հանդես գալ դրանց լուծմանը նպաստող համայնքային ծրագրերով։

Տուրիզմի զարգացման հարցերով աշխատանքային խմբի գործառույթն է նպաստել Ռազմավարությունից բխող ոլորտային նպատակների իրագործմանը, վեր հանել ոլորտի կարիքները և հանդես գալ դրանց լուծմանը նպաստող համայնքային ծրագրերով։

Հաղորդակցության աշխատանքային խմբի գործառույթն է ապահովել ՏԱԽ-ի տեսանելիության բարձրացումը(սոցիալական մեդիայի և այլ միջոցներով), ՏԱԽ-ի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, շահագրգիռ կողմերի հետ ցանցային համագործակցության հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև ՏԱԽ-ի գործունեությանը նպաստող այլ գործառույթներ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ ՏԱԽ-ի գործունեության ընթացքում կարող են ձևավորվել նաև այլ դերեր և աշխատանքային խմբեր։

ՏԱԽ համակարգողը կազմակերպում է խմբի գործունեությունը, այն է՝ հրավիրում է խմբի Ընդհանուր նիստերն ու Խորհրդի նիստերը, կազմակերպում է նիստի անցկացմանն առնչվող  բոլոր հարցերը և այլն: ՏԱԽ համակարգողն ընտրվում է Խորհրդի կողմից՝ մրցակցային կարգով։