Մեր մասին

«Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խումբը ստեղծվել է 2021 թվականին «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:

Villages of Northern way

Ամասիա և Աշոցք բազմաբնակավայր համայնքներից տեղական ակտիվ խմբի տարածքում ընդգրկված են 20 մշտական՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր, Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ և Փոքր Սեպասար և մեկ ոչ մշտական բնակեցված բնակավայր՝ Կամխուտը: 

Վերը նշված գյուղերից ընդգրկված 33 անդամները հանդիսանում են ՏԱԽ-ի հիմնադիրները, ովքեր ներկայացնում են հանրային, բիզնես և քաղաքացիական հասարակության ոլորտները:

Հետևեք մեզ ֆեյսբուքում

Northern way facebook
About Us

Մեր տեսլականն է՝

 «ՏԱԽ-ի տարածքում ունենալ նոր տեխնոլոգիաների մասսայական կիրառմամբ արագ զարգացող տնտեսություն ունեցող բնակավայրեր և համայնքային զարգացման հանդեպ սեփականատիրական զգացողություն ունեցող տեղաբնակներ»:

 

Մեր առաքելությունն է՝

«Խթանել  տեղացիների բարձր ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, քանի որ տեղաբնակներն են այն շարժիչ ուժը, որն ապահովելու է կայուն կենսապայմաններ ու արագ զարգացող տնտեսություն, ինչն իր հերթին կնպաստի անձի անհատական և սոցիալական զարգացմանը, համայնքի զարագացմանն ու հզորացմանը»։