Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր
ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողները կարող են ձեռք բերել հետևյալ գյուղտեխնիկան տրակտորներ՝ տարբեր մակնիշների, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ, տրակտորային կցասայլակներ, այլ գյուղատնտեսական տեխնիկա։ Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ…