Անտառը փռված է տասնյակ բլուրների արանքում, որտեղ ծառերից էլ շատ իրար կողք կողքի առօրյա են մաշում հնձվորը, հովիվն ու մյուսները:

antar_61

Դեպի անտառ տանող ճանապարհը փոսոտ է՝ շրջապատված մարգագետնի կանաչից գորշ գույնով տարբերվող: 

Դողդոջյուն կաղամախիները, այդպես են կոչվում այստեղ աճող ծառերը, մեծ պայքարի արդյունք են, որտեղ իրենց դերն ունեն մարդիկ, բնությունը, և սրանց մշտական կռիվը, ամեն մի ծառ իր մեջ կրում է նախկինում ապրած հարյուրավոր այլ ծառերի, և մի ամբողջ անտառի յուրահատկությունը, ինչը մարդկանց համար վառ օրինակ է թե ինչպես կարելի է պայքարել միասնականությամբ, նրանք տարածվելով հեկտարների վրա, կիսում են միևնույն արմատային համակարգը, և հաջողությամբ հաղթահարում բոլոր մարտահրավերները:

Մաշված վիլիսը, որ երևի թե արդեն սովորել էր յուրաքանչյուր փոսին ու էլ չէր տրտնջում այստեղով անցնելիս, հանդարտ, կարծես մի փոքր էլ ուրախ ընթանում էր դեպի հեռվում երևացող ոսկեգույն ծառերը, չէ որ արդեն աշուն էր և եզդիները, իրենց հոտի հետ հեռանալու էին այստեղից:

Հանկարծ մեքենայի ընթացքը դանդաղեց, հեռվում մեկը քայլում էր ճիշտ նույն ճանապարհով, ինչով որ այն: Երիտասարդ տղան ուսապարկով էր, կանգնել էր մեծ վստահությամբ,կարծես վստահ էր որ առաջին պատահած մեքենան իրեն կվերցնի:

  • Բարի օր
  • Բարև, էս ուր
  • Քայլում եմ, անտառ

Զարմացած վարորդը նայելով երիտասարդին՝ հետաքրքրվեց թե ինչի համար

  • Ուղակի, հազվագյուտ անտառը տեսնելու, քայլելու
  • Հա մեր անտառը լավն է Տրդատ թագավորն է տնկել:
antar_3_61

Անտառում այդ ժամանակ խոտհնձի վերջին պահն էր, ոսկեգույն, չոր խոտի բլուրները զարդարում էին մարգագետնի յուրահատուկ կերպարը: Մարդիկ, ովքեր ամեն օր այստեղ են լինում, անգամ տասնյակ տարիների փորձից չեն էլ գիտակցում հազվագյուտ անտառի արժեքը, որը լինելով փայտի ոչ այնքան մեծ աղբյուր, միևնույն ժամանակ տարածաշրջանի վայրի բնության ինքնատիպ խորհարդանիշն է, տասնյակ հազարավոր տարիների խորքից մեզ հասած թալիսմանը, կամ էլ անհաջողությունների պատճառը, չէ որ սլավոնները այս ծառերը համարում են անհաջողությունների աղբյուր:

Ծառի հովին նստած չոբանը, հնձվորն ու մյուսները, որ շատերի համար հենց նույն բնության խորհրդանիշներն են, այստեղ դառնում են անտառի անգիտակից թշնամիները, ամեն օր լանջերով մեկ տարածվող անասունները, հնձվորի գերանդու շարժումները չեն էլ գիտակցում թե ինչպես են վնասում այն մի քանի սանտիմետրերին, որոնք պետք է լինեին անտառի ապագան, դառնալով անընդհատ զարգացող, բայց անարդյունք աշխատող  համակարգ:

Գրված օրենքը, որ երևի թե վերջին անգամ հիշվել է հենց այդ նունյ գրվելու պահին, արգելում է բնության հուշարձանների տարածքում այնպիսի գործունեություն, որը կվնասի, կամ կխաթարի դրա ամբողջականությունը, սակայն մարդկանց առօրյա տանջանքի մեջ անտառը կարծես թոշնել է, իր հատուկ կարգավիճակից թողնելով ընդամենը դրա մասին հիշեցնող համացանցային էջեր:

Սակայն դրա հազարամյա գոյությունը ստիպում է սիրել, հպարտանալ, և մեծ հպարտությամբ նայել դեպի անիծված, վայրի բնության հազարամյա պայքարն ու գեղեցկությունը խորհրդանշող անտառը: